Վանա լճում երևացող պատկերը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում

Մանրամասներ
լիճ

Սոցիալական ցանցերում մեծ տարածում է գտել Վանա լճի Աղթամար կղզուց հրապարակված տեսանյութը, որտեղ երևացող պատկերը մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես թուրք օգտատերերի շրջանում։

Նշենք, որ Վանա լճի Աղթամար կղզու մասին մի լեգենդ է շրջանառվում, ըստ որի, այնտեղ վիթխարի չափեր ունեցող հրեշ է ապրում։ Ու այն օգտատերը, ով հրապարակել է սույն տեսանյութը,  նույնպես այդ մասին է պատմում։

Բազմաթիվ օգտատերեր կիսվել են այդ տեսանյութով։ Ոմանք  պնդում են, որ իրենք էլ են տեսել Վանա լճի հրեշին։ Մարդիկ այս լեգենդի շուրջ բաժանվել են 2 խմբի՝ ոմանք հավատում են, որ հրեշը իսկապես գոյություն ունի, իսկ ոմանք պնդում են, որ դա ուղղակի լեգենդ է։

Չնայած բոլոր հետազոտություններին՝ հրեշի գոյության կամ հերքման փաստը դեռևս ապացուցված չէ։

Աղբյուրը՝ Ermenihaber