ԱԱԾ-ի բացահայտումը երևի թե փոքր-ինչ կխաթարի «թեժ աշնան» հետ կապված ոմանց սպասելիքները․ Ալեքսանյան

Մանրամասներ
Վահագն Ալեքսանյան

«ԱԱԾ-ի բացահայտումը երևի թե փոքր ինչ կխաթարի «թեժ աշնան» հետ կապված ոմանց սպասելիքները»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հրապարակելով ՔԿ-ի՝ ավելի վաղ ներկայացրած տեսանյութը:

«Ի դեպ, այս տեռորիստների գաղափարական հայրերը, հորեղբայրներն ու հորաքույրերը պարբերաբար խոսում են վարչապետի ու պետական մարմինների անվտանգությունն ապահովող ապարատի մեծ լինելուց, ծախսատար լինելուց, անհամաչափ լինելուց։ 

220 հազար ռուբլու դիմաց Ռոստովում զինված հեղաշրջման նախապատրաստվողներն էլ երևի դասամիջոցներին լսում էին իրենց գաղափարական ծնողների ելույթները ու լայքեր դնում։ 

Հ.Գ. Հետաքրքիր է՝ գաղափարական ծնողները ռուբլու կուրսով որքա՞ն են ստանում։ Գոնե 300 հազար հասնո՞ւմ է։

ԱԱԾ-ն հերթական անգամ բարձր մակարդակի աշխատանք է կատարել»,- գրել է նա:

Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: