«Որպեսզի «միջանցքը չտան», տվեցին ամբողջ Արցախը». Լիլիթ Բլեյան

Մանրամասներ
հայաստան արցախ

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ Էրդողանի` Զանգեզուրի միջանցքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի եզրափակիչ քայլն է։

Հիշո՞ւմ եք, 44-օրյայից հետո բանակցությունների ընթացքում Նիկոլն ու իր մունետիկները մարդկանց գլխի մեջ մեխեցին, թե «մենք ամեն ինչի կգնանք, բայց միջանցքը չենք տա»։ Էդ «միջանցքը չենք տա»-ն դառել էր հաղթական կռինչ, որով փակում էին բոլոր բերանները։

Վերջում, որպեսզի «միջանցքը չտան», տվեցին ամբողջ Արցախը։

Դեռ էդ շրջանում կային ողջախոհ մարդիկ, ովքեր ասում էին, որ էդ միջանցքը հասարակության վրա հոգեբանական ճնշման բոբո դարձնելու փոխարեն` պետք է օգտագործել դրա բանակցային պոտենցիալը։

Հիմա հասել ենք էն կետին, երբ միջանցքի շուրջ բանակցում են` առանց դրա դիմաց որևէ լուրջ բան ստանալու հնարավորության` առանց հայկական Արցախի։
Նիկոլը հասավ նրան, որ Արցախը կորցնենք «հանուն ոչնչի»։

2018-ից այս կողմ մենք անընդհատ կորցնում ենք` հանուն ոչնչի։

Եվ այդ ոչինչը...»։