Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը Տաջիկստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների, հատկապես Տաջիկստանի Հանրապետության հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնումը Իրանի համար առաջնահերթություն է, գրում է Mehr-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի անկախության տարեդարձի կապակցությամբ։ Պեզեշյանն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների, հատկապես Տաջիկստանի Հանրապետության հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնումը Իրանի 14-րդ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։
«Կարծում եմ, որ երկու երկրների ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կզարգանան, քան նախկինում», - ասել է նա Տաջիկստանի նախագահին ուղղված ուղերձում։
Իրանի նախագահը Տաջիկստանի հետ համագործակցության ընդլայնումը Թեհրանի համար առաջնահերթություն է համարել
Մանրամասներ
0Comments