Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ինչ-որ խումբ որոշել է զբաղվել հեշտ գումար աշխատելով և սկսել է Իսրայել, Սիրիա, Ռուսաստան, Ուկրաինա և այլ երկրների պատերազմական կադրեր հրապարակել թիրախավորելով երեխաներին և դրամահավաք բացել կադրում երևացող երեխաներին արտասահման տեղափոխելու և բուժելու նպատակով։
Կարծես թե այս խաբեությունը դեռևս Հայաստան չի հասել, սակայն եթե նմանատիպ բաներ տեսնեք, ապա մի անգամից խղճներդ կորցրած օգնության չվազեք, հիշեք, որ նախ և առաջ պետք է ստուգել ինֆորմացիայի ճշգրտությունը նոր գումար փոխանցել, իսկ ավելի իդեալական կլինի էդ գումարները փոխանցեք մեր հայրենակիցներին օգնելու նպատակով, օրինակ մեր Արմոսենց հիմնադրամ, կամ Աննայի հիմնադրամ»։
0Comments