Հայաստան - Լատվիա․ Լուկաս Սելարայանը խփեց երրորդ գոլը (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
4

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում (C լիգա, չորրորդ խումբ) Հայաստանի հավաքականն ընդունել է Լատվիայի թիմին։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաղթում է 3:1 հաշվով։

48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երրորդ գոլը խփեց սաուդյան «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացել էր լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

9-րդ րոպեին հյուրերից աչքի էր ընկել հունական «Աթենք Կալիտեայի» հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում նշված է, որ գրանցվել է ինքնագոլ Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի կողմից։

35-րդ րոպեին սեփական դարպասը գրավել էր Լատվիայի հավաքականի եւ լիտվական «Պանեւեժիսի» պաշտպան Կասպարս Դուբրան։