Հայաստանի իրական անվտանգային օրակարգն ուշ թե շուտ անցնելու է նոր պատերազմի միջով. Քաղաքագետ

Մանրամասներ
պատերազմ

«Խաղաղություն ունենալու համար մի քանի անհրաժեշտ կետեր պետք է վերականգնենք. ունենանք իրական անվտանգային համակարգ»,-ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա մասնակցում է Սրբազան պայքար շարժման  կազմակերպած «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը։

Քաղաքագետը մանրամասնեց, խոսքը միայն ֆիզիկական անվտանգության մասին չէ, այլ՝ ռազմական, հոգևոր, տեղեկատվական, պարենային, սոցիալական և այլն։

«Ակնհայտ է, որ Հայաստանի իրական անվտանգային օրակարգն ուշ թե շուտ անցնելու է նոր պատերազմի միջով, չի տրվելու այդ անվտանգությունը, չեն լինելու խաղաղության կայուն երաշխիքներ, մինչև այն չնվաճվի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սրա մասին տարբեր պատճառներով քաղաքական ուժերն ու գործիչները չեն ցանկանում խոսել։

Կենտրոնի հիմնադիրն ասաց, նոր ձևավորվող աշխարհակարգի պայմաններում լինելու է պայքար այս տարածաշրջանի համար, և հաղթելու է նա, ով ավելի պատրաստ է դրան։

«Հստակ պետք է ֆիքսել, խաղաղությունն անցնելու է պատերազմի միջով»,-ասաց բանախոսը։