Կարևորը լավ նայեցիք ֆուտբոլը, իսկ Բերձորի միջանցքը շարունակում է փակ մնալ

Մանրամասներ

1

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Օրերս լուրջ գործընթացներ էին տեղի ունենում աշխարհում, բայց մեր հանրությունը զբաղված էր ֆուտբոլով, ու նույնիսկ չէր/չի նկատում սեփական դռանը չոքած թշնամուն, ով իր հայրենակիցներից տասնյակ հազարներին պատանդի կարգավիճակում է պահում:

Լուրջ գործընթացը նա է, որ Ճապոնիան փոխեց իր անվտանգային դոկտրինը և ռազմական ծախսերը մի քանի տարվա մեջ հասնելու են ՀՆԱ 2% և հավանաբար ավել: Ճապոնիայի ՀՆԱ-ն շուրջ 5 տրիլիոն է, նույնիսկ ավելին քան Եվրոպայի հսկա Գերմանիայինն է: Սա նշանակում է, որ Ճապոնիան իր բանակի վրա ծախսելու է տարեկան առնվազն 100 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ամիսներ առաջ իր դոկտրինը փոխել էր Գերմանիան: Նույնն են արել և անում բոլոր խելամիտ պետությունները, իսկ հիմնական պատճառը բոլորը բերում են ռուս-ուկրաինական պատերազմը:

Այս պատերազմը մեզ ամենաշատն է ուղակիորեն առնչվում, սակայն մենք այնքան անհաղորդ ենք սեփական անվտանգությանը, որ հարևանին չենք կարողանում պարտադրել ստանձնած հանձնառությունների կատարումը (գերիների վերադարձ, Արցախին կապող միջանցք և այլք): Այստեղ պետք է գրեի Նիկոլը չի կարողանում և/կամ չի ուզում: Բայց քանի, որ մեզ համար նորմալ է նրա կերպարով երկրի ղեկավար ունենալը, կնշանակի մենք չենք կարողանում և/կամ չենք ուզում:

Կարևորը լավ նայեցիք ֆուտբոլը, իսկ Բերձորի միջանցքը շարունակում է փակ մնալ»: