Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ըստ Ալիեւի մամուլի ծառայության՝ Ղազախստանի նախագահն հեռախոսազրույցում ասել է, որ Աստանան պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար։
Ալիևը նշել է, որ Աստանայում երկու երկրների միջև այս բանակցություններն անցկացնելու առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար։
0Comments