ԱՄՆ նախկին նախագահ, գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի ընտրողների հետ հանդիպմանն ասել է, որ նրանք «այլ ելք չունեն», քան քվեարկել իր օգտին 2024 թվականի նախագահական ընտրություններում:
Թրամփը Փենսիլվանիայի բնակիչներին ասել է, որ նրանք պետք է աջակցեն իրեն «նույնիսկ եթե իրեն չեն հավանում», գրում է CNN-ը:
Հանրապետականի խոսքով՝ իր մրցակիցը՝ փոխնախագահ Քամալա Հարիսը, «այնքան էլ խելացի չէ և վտանգավոր է»:
«Ուստի դուք ընտրության այլ տարբերակ չունեք, քանի իմ օգտին քվեարկելը», - ասել է նա:
0Comments