Բագրատ Սրբազանը՝ սեպտեմբերին իշխանափոխության մասին. «Այո, կա ծրագիր»

Մանրամասներ
բագրատ նիկոլ

Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների խնդիր չկա, Եկեղեցին խոսում է ճշմարտության մասին, մեր կյանքի ապականված ու կործանված լինելու մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները վերջնականապես խզվա՞ծ են՝ հաշվի առնելով, որ այս ամսվա վերջին Մայր Աթոռում նախատեսված միջոցառումներին իշխանությունը հրավեր չի ստացել:

«Ես չեմ պատկերացնի, որ Եկեղեցին որեւէ ձայն չհաներ Արցախի հնձնումից հետո, սահմանային այս խայտառակ իրավիցակից հետո, Տավուշում տեղի ունեցած պարտադրանքով տարածքներ հանձնելուց հետո, կեղծ սահմանազատման գործընթացից հետո: Դա անհասկանալի կլիներ, հետեւաբար եկեղեցին խոսում է ճշմարտության մասին, իսկ ովքեր ընդդիմանում են այդ ճշմարտությանը, իրենք գիտեն այդ մասին: Այդ դիրքավորման մեջ գտնվում են այս թշնամիները:

Ինչ վերաբերում է հրավերին, ես տեղյակ չեմ, որովհետեւ Մայր Աթոռն իր ընթացակարգերն ունի որոշումներ կայացնելու:  կլինի, ապագայում կիմանանք»,-ասաց նա:

Հարցին՝ սեպտեմբերին իշխանությունը կհեռացվի՞, Սրբազանը պատասխանեց. «Մեր ձգտումն ու ցանկությունն է դա: Դա միայն ցանկության, «հնարավոր է, հնարավոր չէ»-ի հարց չէ, անհրաժեշտության հարց է: Այո, կա ծրագիր, եւ մեր ձգտումը, մեր ամբողջ ներդրումը միտված է հենց դրան: Ոչ թե սոսկ իշխանություն հեռացնել, այո, սրանք պետք է իշխանազրկվեն, բայց սա միտում ունի մեր ամբողջական կյնքի փոփոխությանը: Արժեքային փոփոխության մասին է խոսքը, որպես պետություն արժանապատիվ կյանք ունենալու մասին է»:

Նա հավելեց, որ դա պետք է տեղի ունենա իր բոլոր հեւենանքերով, այդ թվում, իրավական. «Մենք այո, խոսում ենք հաշտության մասին, բայց չի կարող լինել հաշտություն առանց արդարության եւ արդարադատության»: