Քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ «Սիմֆոնիկ Երևանի»

Մանրամասներ
երևան

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ «Սիմֆոնիկ Երևանի»․

«Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ ներկա գտնվելու «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագրին, որի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» համերգները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
 

Համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 20:00-ին»։