Հովիկը պտի խոսի՝ ձև չկա․ Արմեն Հովասափյան

Մանրամասներ
Հովիկ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աղազարյան Հովիկի կեցվածքը, պատգամավորական մանդատը չդնելու հետ կապված, խոսում ա էն մասին, որ ՔՊ ներսում լիքը հարցեր կան ու շատ լուրջ:

Սա նշանակում ա, որ նիկոլական էն միֆը, թե «թիմի ներսում առողջ դիսկուրս կա, բայց ամեն ինչ կոնտրոլի տակ է», միանգամից տրաքեց:

Մարդուն դրած նեղում են ու տուպիկ կոխած` ստիպում են՝ մանդատից հրաժարվի: Էս գործընթացը խորքային հետևանքներ է ունենալու՝ կասկած չունեմ:

Իսկ եթե դատախազն ԱԺ միջնորդություն ներկայացրեց՝ նրան անձեռնամխելիությունից զրկելու մասով (ինչի վերաբերյալ գրեթե կասկած չունեմ), նշանակում է, իրոք՝ «հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին»:

Դե, իսկ Հովիկը պտի խոսի՝ ձև չկա»:

Աղբյուրը` Արմեն Հովասափյան