Կառավարությունը վերանայեց 2025 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական աճը՝ նվազեցնելով մինչև 5.1%

Մանրամասներ
Վահե Հովհաննիսյան

Վերանայվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերն ու դեֆիցիտը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փոփոխված բյուջեի նախագիծը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով՝ ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրիլիոն 891 միլիարդ դրամ։

Ըստ նախարարի՝ ցոցանիշները սկզբնական նախագծի նկատմամբ փոփոխվել են նվազման ուղղությամբ, համապատասխանաբար՝ 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով։

«Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի նկատմամբ պակաս է 35.5 մլրդ դրամով»,- հայտնեց նախարարը և նշեց, որ հարկային եկամուտները նվազել են 39.6 միլիարդ դրամով։

Նա նշեց, որ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրիլիոն 706 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 միլիարդ դրամ։

Բյուջեի ծախսերն, առաջին փուլի համեմատ, նվազել են 40.8 միլիարդ դրամ։