Oրենքը որևէ բացառություն չունի, ազդում է նաև ծառայողական ավտոմեքենաների վրա։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը․
«Կա շփոթմունք, որ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը վերջերս է ընդունվել։ Օրենքը եղել է, չի գործել, քանի որ չունեինք սարքավորումներ, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը ստուգել»,- ասաց ՆԳ փոխնախարը։
Նա նշեց, որ հիմա ունեն նմանատիպ սարքավորումներ, և կիրառում են օրենքը։ Փոխնախարարն ասաց, որ կարգախմբերը հունիսի 1-ից ապահոված կլինեն բոլոր սարքավորումներով։
Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:
0Comments