Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան

Մանրամասներ
ադրբեջան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան` Մաշհադում մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստին։ Այս մասին հաղորդում է APA-ն։

Բայրամովը ելույթ կունենա արտգործնախարարների խորհրդի նիստում։

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է Թեհրանում՝ 1985 թվականին, Թուրքիայի, Իրանի, Պակիստանի ղեկավարների կողմից։ Այն 10 մահմեդական երկրներին միավորող կառույց է։