Երևանում ապրելու արժեքը 20,3%-ով բարձր է, քան Թբիլիսիում․ Մանրամասներ

Մանրամասներ
երևան

Երևանում ապրելու արժեքը 18,6%-ով բարձր է, քան Թբիլիսիում (առանց բնակարանի վարձակալության): Այս մասին, ըստ news-ի, նշվում է կյանքի որակի տվյալների աշխարհի ամենամեծ բազայի՝ Numbeo-ի ուսումնասիրության մեջ:

Երևանում ապրելու արժեքը՝ ներառյալ բնակարանային վարձը, 20,3%-ով բարձր է, քան Թբիլիսիում։

Երևանում վարձակալության գները 24,8%-ով բարձր են, քան Թբիլիսիում։

Երևանի ռեստորաններում գները 11,5%-ով բարձր են, քան Թբիլիսիում։ Սննդամթերքի գները Երևանում 6,6%-ով բարձր են, քան Թբիլիսիում։

Երևանում գնողունակությունը 6,1%-ով ցածր է, քան Թբիլիսիում։

Երևանում կպահանջվի մոտ 3664 դոլար (1422159 դրամ)՝ նույն կենսամակարդակը պահպանելու համար, որը հնարավոր է  3045 դոլարով (8300 դրամ) ունենալ Թբիլիսիում: