Ալեն Դելոնի երեխաները հոր մահից հետո հայտարարություն են արել

Մանրամասներ
Ալեն Դելոն

Ալեն Դելոնի երեխաները պատմել են, որ դերասանը մահացել է հանգիստ իր տանը։

Նրանց խոսքերը փոխանցել են AFP գործակալության լրագրողները X սոցիալական ցանցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հայտարարության մեջ ասվում է, որ նրա երեխաները՝ Ալեն-Ֆաբիենը, Անուշկան և Էնթոնին, խորապես վշտացած են իրենց հոր մահով, ով կյանքից հեռացել է իր ընտանիքի կողմից խաղաղ շրջապատված տանը՝ Ֆրանսիայի Դուշի կոմունայում:

Դերասանի մահվան մասին 88 տարեկան հասակում կիրակի հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները։