Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Ռուսաստանին հորդորել է թարմացնել Հացահատիկի սևծովյան նախաձեռնությունն ու հավատարիմ մնալ դրա «լիարժեք իրականացմանը»։
Այս մասին գրել է Reuters-ը։
«Մեծ Բրիտանիան դատապարտում է ամենախոցելիներին վնաս հասցնելու Ռուսաստանի բացահայտ փորձը... Ռուսաստանը պետք է վերսկսի Հացահատիկի սևծովյան նախաձեռնությունն ու ձգտի դրա լիարժեք իրականացմանը», - ասվում է ներկայացուցչի հայտարարության մեջ:
Ռուսաստանն ավելի վաղ երկուշաբթի օրը տեղեկացրել էր Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին, որ դեմ է հացահատիկի գործարքի երկարաձգմանը։ Սա նշանակում է նավագնացության անվտանգության ռուսական երաշխիքների հետ կանչում և ծովային հումանիտար միջանցքի կրճատում Սև ծովի հյուսիս-արևմուտքում։ Այս տարածքի համար վերականգնվում է նավագնացության համար ժամանակավորապես վտանգավոր ռեժիմը։ Այսպիսով, առանց Ռուսաստանի մասնակցության, Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը դադարում է գործել հուլիսի 18-ից։
0Comments