
Ռուսաստանի ավելի քան 350 ֆիզիկական և իրավաբանական անձ հայտնվել է նոր սահմանափակումների տակ:
Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ նոր սահմանափակումներ մտցնելով ավելի քան 350 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, սառեցրել է գործարարներ Միխայիլ Ֆրիդմանի և Պետր Ավենի ակտիվները, արգելել նրանց մուտքը երկիր։
Բրիտանիան անձնական պատժամիջոցներ է սահմանել ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ու լրագրող Վլադիմիր Սոլովյովի, ինչպես նաև՝ Դմիտրի Մեդվեդևի, Միխայիլ Միշուստինի և Սերգեյ Իվանովի դեմ։
0Comments