Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ Ղրիմի վերադարձով Ուկրաինային խաղաղություն կգա։
Այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր ալիքում։
«9 տարի առաջ Ղրիմում սկսվեց ռուսական ագրեսիան, Ղրիմը վերադարձնելով մենք կվերականգնենք խաղաղությունը։
Սա մեր հողն է։
Մեր ժողովուրդը, մեր պատմությունը։
Մենք Ուկրաինայի դրոշը կվերադարձնենք Ուկրաինայի յուրաքանչյուր անկյուն»,-նշել է նա։
0Comments