Շվեյցարինան Յանուկովիչի գողացած փողերը կվերադարձնի Ուկրաինային

Մանրամասներ

Շվեյցարիայի կառավարությունը որոշել է վարչական ընթացակարգ սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի զինակիցների ակտիվների բռնագրավման համար, որոնք երկրում սառեցվել էին 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, հայտնում է Առաջին լրատվականը:  Խոսքը 130 մլն շվեյցարական ֆրանկ գումարի մասին է (131,7 մլն եվրո վերահաշվարկով), հայտնում է Շվեյցարիայի կառավարության կայքը։

Բեռնում կարծում են, որ այդ դրամական միջոցներն անօրինական ծագում ունեն։

«Սկսելով դրանց բռնագրավման ընթացակարգը՝ Շվեյցարիան աջակցում է Ուկրաինային»,-ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ։