Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո մայրաքաղաք Փարիզում արդյունքներից դժգոհ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, դաժան բախումների ժամանակ ցուցարարները ճայթուկներ են կիրառել, ինչին իրավապահներն արձագանքել են արցունքաբեր գազով:
Ընտրությունների հաղթող Էմանուել Մակրոնի աջակիցները տոնել են Էյֆելյան աշտարակի մոտ՝ բղավելով «Մակրո՛ն, ևս հինգ տարի», մինչդեռ նրա մրցակից Մարին Լը Պենի աջակիցներն իրենց բողոքն արտահայտել են՝ բախվելով իրավապահների հետ:
Հայտնի է, որ Լը Պենն անմիջապես ընդունել է պարտությունը՝ միևնույն ժամանակ խոստանալով շարունակել պայքարը:
0Comments