Կիևը չի բացառում հարվածները Աբխազիայի ռուսական ռազմակայանին

Մանրամասներ
պուտին

Աբխազիայում կառուցվող ռուսական ռազմածովային բազան կարող է օրինական թիրախ դառնալ Ուկրաինայի համար:

Հայտարարել է այդ երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեժիպապան։

«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում Նեժիպապան նշել է, որ Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող ցանկացած ռազմանավ Ուկրաինայի համար «օրինական թիրախ է հանդիսանում»։

«Կարևոր չէ, թե համաշխարհային օվկիանոսի որ հատվածում է գտնվում այս կամ այն ռուսական նավը», - նշել է ուկրաինացի զինվորականը։