ԿԲ նախագահը՝ պետական պարտքի մասին․ Կան խնդիրներ, չեմ կարծում այնքան սուր են, որ մոտեցել ենք 60 %-ի շեմին

Մանրամասներ
մարտին կբ

«Ֆիսկալ կանոնի տեսանկյունից կան բացառիկ դեպքեր, երբ դու կարող ես որոշակիորեն ճեղքել շեմը,- ասուլիսի ընթացքում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության մասին լրագրողի հացադրումին ի պատասխան՝ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ նկատելով, որ այսօր Հայաստանում այդ ցուցանիշը 50 տոկոսից ցածր է,- Եթե կառավարության գործընկերները որոշեն, որ պետք է ավելացնեն կամ իրականացնեն ծախսերը՝ թերհավաքած եկամուտների հարաբերակցության հետ կապված, իրենք կարող են դա իրականացնել որոշակի պարտք ներգրավելով, որը 50 տոկոսից ավել կլինի, բայց չեմ կարծում, որ 60 տոկոսի խնդիր ունենք այս պահի դրությամբ: Ֆիսկալ կանոնը նաև այլ բաներ է ասում, որ եթե դու ավելացնում ես պարտքը կրիտիկական շեմերից ավելի, մյուս տարի քո ընթացիկ ծախսերը որոշակի կանոնով պետք է իրականացնես:

Մի խոսքով, կան խնդիրներ, բայց ես չեմ կարծում, որ խնդիրն այնքան սուր է, որ մենք մոտեցել ենք 60 տոկոսի շեմին»։

Մանրամասները՝ տեսանյութում