Կառավարությունը նախատեսում է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը. Նախարար

Մանրամասներ

ա

Կառավարությունը նախատեսում է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող՝ վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը, որը վերաբերում է ավելի քան 2350 անուն ապրանքի, այդ թվում՝ կենդանական և բուսական ծագման, հագուստին և տեխնիկային։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից գործող արգելքը երկարաձգելու որոշումն արդեն դրված է շրջանառության մեջ։ Այդ մասին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«ԵԱՏՄ-ի կանոններով՝ մենք իրավունք ունենք ամենաշատը 6 ամսով երկարացնել որևէ երկրից ներմուծվող ապրանքատեսակների, ապրանքախմբերի վրա արգելք դնելը: Մենք օգտվում ենք այդ հնարավորությունից և երկարացնում ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,- նշել է Քերոբյանը: