Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է

Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 11.6 տոկոս



Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով:

2019թ. փետրվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.4 տոկոսով: Եթե 2018թ. փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 139 216  ուղևոր, ապա 2019թ. փետրվարի ցուցանիշը կազմում է 156 452 ուղևոր:

2019 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9 999 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  9 941 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 0.6 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 378 622 մարդ՝ 11.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 10.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: