Շատ բան է կախված մարդու հոգետիպից: Յուրաքանչյուրի մոտ տարբեր դրսեւորումների պատճառ կարող է դառնալ սթրեսը` դեպրեսիայի, վախի կամ ներքին օրգանների որեւիցե հիվանդության: Խոլերիկների մոտ հաճախ սթրեսը քողարկվում է սիրտ-անոթային հիվանդություններով, ինչպիսիք են հիպերտոնիան, կաթվածներն ու տասներկումատնյա աղիի խոցը:
Մելանխոլիկների դեպրեսիան հիմնականում արտահայտվում է ստամոքսի խոցի ու մաշկային հիվանդությունների տեսքով: Իսկ սանգվինիկներն ու ֆլեգմատիկներն այնքան էլ հակված չեն նյարդային հողի վրա առաջացող հիվանդություններին:
Դեպրեսիաներ բուժելը հեշտ չէ: Չէ՞ որ եւ՛ հիվանդը, եւ՛ բժիշկը կարող են պարզապես չկասկածել, որ հիվանդի տառապանքների ու ջղաձգումների պատճառը սթրեսն է: Իսկ ահա փորձառու հոգեթերապեւտը կարող է օգնել: Ովքե՞ր են համարվում ռիսկի խումբ: Կա մարդկանց մի խումբ, որոնց մոտ ընդհանրապես դեպրեսիաներ ու սթրեսներ չեն առաջանում: Այսպիսի մարդկանց թիվը կազմում է 5-7տոկոս, եւ հասարակության մեջ նրանց ասում են «արեւային էակներ»:
Մարդկանց մի խումբ էլ կա, որ շատ զգայուն է, նրանց տրամադրությունը կարող է առանց պատճառի փոփոխության ենթարկվել` կապված, օրինակ, եղանակի փոփոխության հետ: Այսպիսի մարդկանց քանակը կազմում է մոտ 20 տոկոս: Ամենամեծ ռիսկի խումբ են համարվում կասկածամիտ ու տագնապահար բնավորության գծերով մարդիկ: Վերջին ու ամենակարեւոր խումբն այն մարդիկ են, որոնք «միջին տարիքի ճգնաժամ են տանում»` կախված կլիմակտերիկ երեւույթների հետ:
Ինչպե՞ս են առաջանում սթրեսները
Մարդկանց մեծ մասը նյարդային լարվածության հիմնական պատճառ համարում են ժամանակի սղությունը եւ այդ սուղ ժամանակում չտեղավորվելու խնդիրը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր մարդը տարեկան 300 ժամ ավելի է աշխատում, քան քառորդ դար առաջ: Այսօր «հալածված ձիու» զգացողությունը շատերին է ծանոթ, որը նպաստեց «քրոնիկական հոգնածություն» տերմինի առաջ գալուն, եւ ինչն էլ իր հերթին անհատին սթրեսի հանդեպ զգայուն է դարձնում:
Տնտեսական ու կենցաղային խնդիրները եւս կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ: Օրինակ, Կանադայի Սթրեսի ինստիտուտի տնօրեն Ռիչարդ Էռլը հավաստում է, որ «այսօրվա մարդն ապրում է անվստահության մթնոլորտում:
Ոչ ոք չգիտի, թե ինչ է բերելու վաղվա օրը, չգիտես, թե որտեղ կլինի հաջորդ պայթյունն, ու որտեղ արյուն կհեղվի»: Կարելի՞ է արդյոք ապրել առանց սթրեսների: Գիտությունը գտնում է, որ` ոչ: Կյանքը հենց ինքը տարբեր հակասությունների աղբյուր է, եւ պետք է ասել, որ հենց կյանքն էլ տարբեր սթրեսների առաջացման պատճառ է հանդիսանում:
Իսկ ահա Վաշինգտոնի համալսարանի դոկտոր Թոմաս Հոլմսի հետազոտությունների արդյունքում կազմվել է մի աղյուսակ, որը ներկայացնում է կյանքում պահեր, որոնց հետեւանքով մարդը սթրես է ապրում, իսկ հետո էլ հիվանդանում, օրինակ, նեւրոզով: Ըստ դոկտոր Հոլմսի` կրիտիկական շեմը 300 միավորն էր, բայց գրեթե բոլոր թեստավորողները անցնում էին 300 միավորը: Այսինքն` այդ 300 միավորը սեւ գիծ է համարվում, որի դեպքում շտապ պետք է դիմել բժշկի եւ փոխել կյանքի հանդեպ վերաբերմունքը:
Ամենաքիչ սթրեսի պատճառ են հանդիսանում փոքրիկ օրինախախտումները` կարմիր լույսով փողոց անցնելը կամ առանց տոմսի երթեւեկելը (11 միավոր): Տարեմուտյան հոգսերը`12 միավոր, արձակուրդ գնալը` ճամպրուկներ հավաքել, ռեժիմի փոփոխություն եւ այլն` 13 միավոր, սննդակարգի սահմանափակումները` 15 միավոր, ամառային ու ձմեռային ժամերի փոփոխությունը` 17 միավոր, բնակավայրի ու աշխատավայրի փոփոխությունը` 20 միավոր, ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտը` 25 միավոր, բուհ կամ մի այլ տեղ ընդունվելը`28 միավոր, ամուսնալուծությունը՝ 73 միավոր, սիրած էակի մահը` 100 միավոր եւ էլի շատ կյանքի դրական ու բացասական երեւույթներ: Եթե հաշվենք վերը նշված միավորները, կտեսնենք, որ գումարը 300-ից անցնում է:
Հետեւաբար, սթրեսի համար առաջին հակահարվածը կարող է հանդիսանալ այն կերակրացանկը, որն ուղղված կլինի օրգանիզմն այս էլեմենտներով լրացնելուն:
Այդպիսի մթերքներ են կանաչտերեւ բանջարեղենները, գազարը, դդումը, բոլոր տեսակի ընդեղենը, ձուկը, ընկույզը, բուսական յուղը, բոլոր տեսակի մրգերը, հատկապես` արեւադարձային ծագում ունեցող, մասուրը, սեւ հաղարջը, մեղրը:
0Comments