Բաքուն Վարդենիսի, Տավուշի ուղղությամբ ճեղքելու է, նրանց ՊՆ-ի հայտարարությունը նախազգուշացում էր մեզ․ Տեսանյութ

Մանրամասներ
Իրավիճակ

Բաքուն դիվանագիտական նախապատրաստություն է տեսնում. սկզբում հայտարարում է, հետո` այն կատարում։ Նրանց ՊՆ-ի հայտարարությունից պարզ է, որ մոտ ապագայում նրանց նշած ուղղություններով՝ Վարդենիս ու Տավուշ, ճեղքում է իրականացվելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«ՀՀ-ն ինչո՞ւ պետք է ծանր տեխնիկա կիրառի Քարվաճառի ուղղությամբ կամ Թովուզի վրա անօդաչու թռչող սարք։ Բաքվի հայտարարության մեջ մեկ այլ վտանգավոր հանգամանք էլ կա, երբ ասում են՝ Թովուզի վրա  սարք է կիրառվել, այդպիսով ուզում են ՀՀ-ին պրովոկացիայի մեջ գցել, քանի որ այդ հատվածով է անցնում Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղը։ ՀՀ ԱԳՆ-ն միայն հայտարարությամբ չպետք է սահմանափակվի, հարցը պետք է ՄԱԿ-ում բարձրացնի, ասի, որ Բաքուն ագրեսիայի է պատրաստվում։ Իսկ ԵՄ դիտորդներն ո՞ւր են, ինչո՞ւ չեն արձագանքում Բաքվին, ծանր տեխնիկա ինչպե՞ս հայերը տարան ու իրենք չտեսան, ՀՀ-ն պետք  է դիմի նրանց և հերքում պահանջի»,- ընդգծեց միջազգայնագետը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: