«ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը, 24TV-ին տված հարցազրույցում խոսելով հնարավոր պատերազմի և հասարակության պատրաստվածության մասին, կարծիք է հայտնել, որ հասարակությունը չի գիտակցում և չի պատրաստվում դրան.
«Արտաքին գործերի նախարարությունն էր, չէ՞, հայտարարություն տարածել, որ նոյեմբերից հետո մարտական գործողությունները կարող են վերսկսել, ակտիվ փուլ մտնել և այլն. մենք պատրաստվում ե՞նք: Ես չեմ տեսնում, որ ոնց 2020-ին էր, որ «ՈՄԱ»-ում պարապողները դառնան ասենք՝ 2500 հոգի, կամ ոնց 2022թ. էր՝ 800-2000 հոգի»:
Ըստ Վարդանովի՝ հասարակությունը պետք է այնքան հասունանա, որ մարզումներ անցկացնելու սոցիալական պատվերներ առաջ քաշի.
««ՈՄԱ»-ն մինչև հիմա մարդկանց կամավոր է մարզում, իսկ մարդկանց հաճախ իրենց կամքին հակառակ պետք է մարզել: Դա արդեն պետության ֆունկցիան է, կամ էլ հասարակությունը պետք է այնքան հասունանա, որ սոցիալական պատվերներ առաջ քաշի, և պետությունը ստիպված լինի հաշվի առնել էլեկտորատի ցանկությունները»:
0Comments