Սրբազանը էն անձը չի, որին հնարավոր է վարագույրի հետևից ղեկավարել. Մենք էլ էն մարդիկ չենք. Սաղաթելյան

Մանրամասներ
բագրատ

«Վերջին շրջանում փորձում են ներկայացնել, որ կոնկրետ Բագրատ Սրբազանը խոր հրդարանական ընդդիմության միասնական թեկնածուն էր՝ այն գլխից պայմանավորված, և իրականության մեջ շարժումը ղեկավարում է խորհրդարանական ընդդիմությունը՝ Բագրատ Սրբազանի դեմքով»,-24TV-ի եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ դա նիկոլական օրակարգ է, որը վերջին շրջանում ավելի է ակտիվացել։

«Նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, պարզապես ստախոս են։

Սրբազանը էն անձը չի, որին հնարավոր է վարագույրի հետևից ղեկավարել։

Մենք էլ էն մարդիկ չենք, որ ինչ-որ պրոցես սկսենք՝ թաքնվելով ինչ-որ գործչի թիկունքում։

Այս ամեն ինչը եղել է հանրության առջև բաց, թափանցիկ»,-հավելեց Սաղաթելյանը։