Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին կոչ է արել բոլոր երկրներին վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները: Նա համապատասխան հայտարարությունն արել է նիստից հետո՝ ՄԱԿ-ի դատարանի եզրակացության արդյունքներով։
«Դատարանը կարգադրել է վերջ դնել Իսրայելի անօրինական օկուպացիային։ Դա նշանակում է, որ բոլոր պետություններն ու ՄԱԿ-ը պետք է անհապաղ վերանայեն իրենց երկկողմ հարաբերությունները Իսրայելի հետ, որպեսզի երաշխավորեն, որ իրենց քաղաքականությունը չի նպաստի պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիային», - ասել է նա։
0Comments