«Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան»․ Սոֆի Դևոյան

Մանրամասներ
քպ

Վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը հուլիսի 8-ին նշում էր ծննդյան 75-ամյակը: Ծննդյան տոնին նվիրված համերգային երեկոյին Ժաննա Անդրեասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին։ Համերգին ներկա եղել նաև վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Նա ողջագուրվել է Սոֆի Դևոյանի հետ, ինչը համացանցում որոշակի քննադատությունների տեղիք է տվել: «Հրապարակ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել պարուհուն:

- Համացանցում որոշակի քննադատություններ եղան, որ նախարար Անդրեասյանի ձեռքից մեդալ եք վերցրել, ողջագուրվել եք Աննա Հակոբյանի հետ և այլն:

- Ինչի՞ մասին է խոսքը, ես միայն լավ բաներ էի կարդում քիչ առաջ: Գիտեք ինչ, ինչո՞ւ են քննադատում, որ ի՞նչ, որ 75 տարեկան կին եմ և մեդա՞լ եմ ստացել, հա՞, դրա՞ համար են քննադատում: ․․․Մեկը լավը կասի, մյուսը` վատը, ոչինչ թող խոսեն, կյանքն այդպիսի բան է: Ամեն ինչին այս կյանքում պետք է շատ հանգիստ վերաբերվել ու ոչ մի պրոբլեմ չի լինի:

- Համակրո՞ւմ եք այս իշխանություններին: Նրանց շատ հայտնիներ մեղադրում են պատերազմում պարտվելու, երկիրը թշնամուն հանձնելու մեջ:

- Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, խնդրում եմ․․․

- Իսկ որպես կին համակրո՞ւմ եք Աննա Հակոբյանին:

- Չեմ պատասխանի այդ հարցին: Քաղաքականությունն ինձ համար չէ: Այն ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես չեմ պատասխանի: Ինչ վերաբերում է ղեկավարությանը, պետք է հարգել այն մարդուն, ով տվյալ պահին ղեկավարում է երկիրը: Ես մշտապես հարգել եմ այն ղեկավարներին, ովքեր երկրի ղեկին են եղել: Եղել եմ 14 տարեկան, հարգել եմ տվյալ պահի ղեկավարությանը, եղել եմ 19 տարեկան, հարգել եմ ու այդպես…. Ինչ-որ մեկին քննադատել չեմ պատրաստվում: Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան: Ես միշտ այդպես եմ մտածել: Այդքան մի բան:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում: