«Շատ կարևոր և լուսավոր լուր». Կարեն Հովհաննիսյան

Մանրամասներ
4

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անձամբ ինձ համար շատ կարևոր և լուսավոր լուր։

«Արցախի Հանրային հեռուստաընկերություն»-ը, առայժմ սոցտիրույթում, վերադառնում է եթեր։ Ես հավատում եմ, որ «Արցախի հանրային»-ի վերադարձով սկիզբ է դրվում Արցախը կրկին վերադարձնելու գործընթացին։ Հիշեք, որ տեղեկատվական պատերազմում հաղթելը հավասարազոր է պատերազմի դաշտում հաղթելուն։

Կարող եք բաժանորդագրվել «Արցախի հանրային հեռուստաընկերության» յություբյան ալիքին, ընկերներ ջան։

Ես անձամբ կամ հեռակա ոչ մեկին չեմ ճանաչում Արցախի հանրայինից, բայց որպես Հայ, կարևորում եմ կորսված Հայրենիքի այս կարևոր դետալի վերադարձը»: