Աստանայում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
«2022 թվականին Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրեցին դաշնակցային հռչակագիր, որի բոլոր կետերն արտացոլված են իրական կյանքում», - ասել է Ալիևը:
Պուտինն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է 13 տոկոսով:
Բացի այդ, նա խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներից:
«Ադրբեջանում կա ավելի քան 300 դպրոց, որտեղ դասավանդվում է ռուսաց լեզուն, ինչը լավ հեռանկար է ստեղծում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասել է Պուտինը:
0Comments