Ոկրաինայի Ուման քաղաքում ՌԴ ՊՆ հրթիռակոծությունից մահացել է 22 մարդ, այդ թվում՝ երեք երեխա․ Վիդեո․ Ֆոտո

Մանրամասներ

Ումանում (Ուկրաինայի Չերկասի շրջան) հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 22-ի, հայտնել է Չերկասիի մարզային վարչակազմի ղեկավարը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ Ումանում մահացել է 22 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Հարվածից ամբողջությամբ ավերվել է բնակելի շենքի մուտքը։

Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով գիշերը ուկրաինական հրթիռակոծությունը, ասել է, որ «հարվածների նպատակն իրականացվել է»։

Անցած գիշեր Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խմբակային հրթիռային հարված են հասցրել «Ուկրաինայի զինված ուժերի պահեստազորի ժամանակավոր տեղակայման կետերին», հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինան կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ուրբաթ երեկոյան Ուկրաինայի մի քանի քաղաքների վրա ռուսական հրթիռային հարձակումից հետո:

Մասնավորապես, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք օգնում են Մոսկվային միկրոչիպեր գնելու հարցում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ հրթիռային հարձակումը «Ռուսաստանի պատասխանն է բոլոր խաղաղարար նախաձեռնություններին»։