Հայտնի են դարձել ԻՀՊԿ-ի «Կուդս» ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ չհաջողված մահափորձի որոշ մանրամասներ, հայտնում է Fars-ը։
Ինչպես հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական վարչության պետ Խոջատոլեսլամ Հուսեյն Թաեբը, ահաբեկիչների խումբը Իրան է ժամանել անցյալ ձմռանը։ Նրանք ուզեցել են Իրանի հարավարեւելյան Կերման քաղաքում տուն գնել գեներալ Սոլեյմանիի հոր կողմից կառուցված մզկիթի մոտ, այնուհետեւ մզկիթի տակ հոր փորել եւ այնտեղ 350-500 տոննա պայթուցիկ տեղադրել, որը պետք է պայթեցնեին, երբ գեներալը մզկիթ այցելեր։
«Նրանք այդ դաժանագույն միջոցով կրոնական պատերազմ էին ուզում սկսել եւ ասել, որ դա երկրի ներսում վրիժառության գործողություն էր»,- հավելել է նա։ Թաեբը հայտնել է, որ խումբը կազմված է եղել երեք հոգուց, որոնք պատրաստաություն են անցել հարեւան երկրներից մեկում։ Իրենց ծրագիրը նրանք պետք է իրականացնեին ամռան վերջին, երբ ավանդաբար Սուլեյմանին գալիս է այդ մզկիթ Աշուրի եւ Տասուաի սգո արարողությանը, սակայ ԻՀՊԿ հետախուզության շնորհիվ նրանք բոլորը մինչ այդ արարողությունները կալանավորվել են։
«Թշնամիներն այնքան վստահ են եղել արաբա-իսրայելական դավադրության մեջ, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, թե իրենք կսպանեն գեներալ Սոլեյմանիին, սակայն դավադրությունը խափանվեց եւ ահաբեկիչները ձերբակալվեցին ԻՀՊԿ-ի հետախուզական ուժերի կողմից»,- ամփոփել է նա։
0Comments