SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 2 քաղաքացի դանակահարվել է։
Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Տավուշի բնակիչներ 21-ամյա Հայկ Գ.-ի և 19-ամյա Ռաֆայել Չ.-ի, 19-ամյա Սուրեն Ճ.-ի միջև, որի ժամանակ էլ Հայկ Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս, որոնցից մեկը նստատեղի, իսկ մեկն էլ կրծքավանդակի մասում ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Հայկ Գ.-ին, ում ձերբակալել և բերման են ենթարկել ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Բերդի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները զինծառայողներ են, իսկ վիճաբանության պատճառը եղել է Այգեձոր բնակավայրի կենտրոնական փողոցում ավտոմեքենան արագ վարելը։
Տավուշում զինծառայողներ են դանակահարվել
Մանրամասներ
![զինվոր](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-06/%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B7%20%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.jpg?itok=KZOhDpRW)
0Comments