
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում բախվել են Մխիթար Սմոյանի վարած Ford մակնիշի, Էդգար Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, Տիգրան Սամվելյանի վարած Zongtong ավտոբուսը և Գեղամ Խաչատրյանի կողմից կայանված BMW մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 23 երթուղին։
0Comments