Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին

Մանրամասներ
ինքնաթիռ

Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել։ Այս մասին հայտնում են 24news-ը և Լենտան-ն՝ հղում անելով Aviaincident տելեգրամ ալիքին:

Նշվում է, որ խոսքը Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի մասին է: Դեպքը տեղի է ունեցել կիրակի:

Նշվում է, որ վայրէջքն անցել է անվտանգ, ինքնաթիռում գտնվող ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։