«Չհանդիպելու հրահանգ չի եղել»․ ՄԻՊ

Մանրամասներ
միպ

«Հավաքի ժամանակ մի քանի հարցադրումներ հնչեցին, որոնց վերաբերյալ հրապարակային հանդես կգանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ամփոփ անդրադառնալով Բագրատ Սրբազանի ներկայացրած պահանջներին։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ հրաժարվեցիք լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպել Սրբազանի հետ, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «ՄԻՊ-ը քաղաքացիների հետ ընդունելության հստակ մեթոդաբանություն ունի, նրանց հետ չենք ունենում որևէ քննարկում, որը վարում ենք այլոց ներկայությամբ»։

Անահիտ Մանասյանը վստահեցրեց, որ Սրբազանի հետ չհանդիպելու հրահանգ չի եղել, հիմա էլ պատրաստ է հանդիպել, սակայն իրենց ձևաչափով։