Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին լրագրողների հարցին ի պատասխան խորհուրդ է տվել յդ հարցն ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպանին։
Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին ազդանշանները հաշվի առնելով՝ Իրանի համար ռիսկեր չկա՞ն արդյոք, Սոբհանին նշել է, որ եթե Իրանի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ որևէ քայլ ձեռնարկվի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի:
0Comments