Փաշինյանը Բաքու գրավոր առաջարկ է ուղարկել՝ երկաթուղու բացման վերաբերյալ

Մանրամասներ
նիկոլ

Փաշինյանը Բաքու գրավոր առաջարկ է ուղարկել՝ երկաթուղու բացման վերաբերյալ: Նրա խոսքով՝ այնպիսի լուծում է առաջարկվել, որը լիաժեք ընդունելի կլինի և Հայաստանի, և Ադրբեջանի համար․

«Մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձեւով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել եւ անցնել երկաթուղու կառուցմանը»,- ասել է նա՝ Արմենպրեսսի հարցին ի պատասխան։