Հետաքրքիր և համեղ կարկանդակ կաղամբով:
Բաղադրիչներ
Ալյուր - 3.5 բաժակ
Կարագ - 200 գրամ
Ձու - 3 հատ
Կեֆիր կամ անյուղ թթվասեր - 1 բաժակ
Շաքարավազ - 1.5 ճաշի գդալ
Սոդա - 0.5 թեյի գդալ
Աղ - մի պտղունց
Միջուկի Համար
Կաղամբ - 1 կգ
Սոխ - 1 կապ
Մաղադանոս - 1 փոքր փունջ
Սամիթ - 1 փոքր փունջ
Կարագ - 200 գրամ
Ձու - 4 հատ
Աղ
Պատրաստման եղանակը
• Ալյուրը, շաքարավազը սոդան, աղը և կարագը խառնել իրար, հետո ավելացնել ձուն և կեֆիրը, ստանալ փափուկ խմոր։
• Խմորը տեղադրել սառնարանում , մինչև միջուկի պատրաստելը։
• Կաղամբը բարակ -բարակ կտրատել, աղով համեմել և թողնել ման 20 րոպե։
• Մանր կտրատել կանաչին և սոխը։
• Ձուն պինդ եփել, սառեցնել և կտրատել խորանարդիկների։
• Կաղամբը եթե ջուր է տվել քամել։
• Հալեցնել կարագը, հարել 1 ձվի սպիտակուցը, մինչև խիտ փրփրելը։
• Ավելացնել կաղամբին կտրատած կանաչին, սոխը, ձուն, փափկեցված կարագը, և հարած սպիտակուցը։
• Համեմել աղով։
• Բաժանել խմորը 2 մասի, մեկը մյուսից մեծ։
• Խմորի մեծ մասը գրտնակել , բացել տապակի չափով և տեղադրել տապակի մեջ ( տապակը նախորոք յուղել)։
• Խմորի վրա տեղադրել միջուկը. Ապա բացաց երկրորդ շերտը։
• Վրան քսել 1 ձվի մնացած դեղնուցը։
• Տեղադրել ջեռոց և եփել 180 աստիճանի տակ 30-40 րոպե։
0Comments