Երկրպագուները կասկածում են, որ Մադոննայի համերգի ժամանակ Ռիկի Մարտինը էրեկցիա է ունեցել բեմում

Մանրամասներ
Ռիկի Մարտին

Ռիկի Մարտինը միացել է Մադոննային Մայամիում՝ նրա ելույթի ժամանակ։ Շոուն այնքան բուռն ու սեքսուալ է անցել, որ երկրպագուները կասկածել են, որ երգիչը էրեկցիա է ունեցել հենց բեմում, գրում է TMZ-ը։

Շոուի ընթացքում Մադոննան ու Ռիկին գնահատել են պարողներին, ովքեր իրենց աչքի առաջ էրոտիկ պարեր են կատարել։ Նրանցից երկուսը մոտեցել են Մարտինին՝ պարի մեջ նմանակելով սեռական ակտը, ինչից հետո նկատելի է դարձել, որ երգչի տաբատը ինտիմ հատվածում բարձրացել է։

Ինքը՝ Ռիկին, չի մեկնաբանել գրգռվելու մասին լուրերը, բայց Instagram-ում կիսվել է ելույթի տեսանյութով։

«Շնորհակալություն @madonna, իմ սեր: Միշտ հաճելի է երեկույթի հրավիրված լինելը»,-գրել է նա։