«Ճվճվ Արոյի» տղայի ընկերների մեքենայում զենք-զինամթերք են հայտնաբերել․ կան բերման ենթարկվածներ

Մանրամասներ
ճվճվ

Այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ  վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մոտ ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Shamshyan-ը գրում է․ «Տեղում ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն  Գասպարյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ իրականացվում է «Ճվճվ Արոյի տղաների հետ դուք էլ եք անուղղելի, մենք ձեզ կուղղենք» օպերացիան։

Կարճ ժամանակում նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Նարեկ Հակոբյանը Ֆրանսիայի հրապարակում ժամը 02։30-ի սահմաններում ծառայություն կատարելիս նկատում են ենթադրյալ կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում այն։ Վարորդի ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղի կողքին հայտնաբերում են ատրճանակ։

Տեղում պարեկները վարորդին և ուղևորին զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և այն փոխանցվում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը Երևանի բնակիչ 23-ամյա Ալեքսանդր Գաբրիելյանն է, իսկ ուղևորը Երևանի բնակիչ 28-ամյա Վոլոդյա Մուդիրյանն է։ 

Վերջինս ամիսներ առաջ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների կողմից տրանսպորտային միջոցի կեղծ կտրոն ունենալու համար տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժին։

Ոստիկանները ունեին նաև կասկածներ, որ նրա կողմից վարած «յաշիկը» 2 տարի առաջ առևանգել էին, իսկ Ա․ Գաբրիելյանը օրեր առաջ ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանություն։ 

Վերջիններս հայտնի են քրեական պատմություններով հայտնի «Ճվճվ Արոյի» տղայի ընկերներ ու քանի անգամ, երբ «Ճվճվ Արոյի» անուղղելիները բերման են ենթարկվել, նշված անձինք եղել են նրանց հետ»: