Ջրատարում հայտնաբերված նորածնի մայրը գտնվել է

Հունիսի 2-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում

armeniasputnik.am-ը գրում է. Ըստ որոշ տեղեկությունների Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են ջրատարում հայտնաբերված նորածնի մորը։ Կինը Փարաքար գյուղի բնակիչ է։ Երեխան ծնվել է տանը։
Նախնական վարկածով պտուղը մահացած է եղել, մայրն էլ դին նետել է ջրատարը։


Հիշեցնենք, որ հունիսի 2-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: