«Ամեն ինչ էնքան պարզ ա, որ մանկապարտեզի երեխան կարա բացատրի»,- «Հանրային»-ի եթերում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք ունեինք ընկեր, դաշնակից, ավագ եղբայր, որը մեզ պետք է պաշտպաներ: Սակայն եկավ պահն ու նա մեզ չպաշտպանեց, մեզ թողեց առնվազն մենակ, եթե ոչ` իր իմացությամբ այդ ամենը տեղի ունեցավ:
Մենք սակայն էլի վստահեցինք, սակայն էլի խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ` արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան և փրկեն ՀՀ-ն կոնկրետ իրավիճակում:
Եվ նորից գործոն ու նորից օղակ գցեն ՀՀ պետականության վրա: ՀՀ-ի գործողությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ, նույնիսկ` Ադրբեջանի դեմ:
Մեր գործողությունն ուղղված է ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելուն»,- պնդեց Սիմոնյանը:
0Comments