Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ)

Մանրամասներ
Կրոկուս

Մոսկվայի Բասմանյան դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս»-ի գործով անցնող անձանցից չորսին՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանին, նրանց ցմահ ազատազրկում է պառնում։

Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսը՝  Միրզոևն ու Ռաչաբալիզոդան ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը։

Ահաբեկչության համար մեղադրվող Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է։ Նա ամուսնացած է և ունի 8 ամսական երեխա: Պաշտոնապես որպես բանվոր է աշխատում Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։

Нет описания.

32-ամյա Դալերջոն Միրզոևն ունի չորս անչափահաս երեխա: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն այն ավարտվել է։

Нет описания.

Սաիդակրամի Ռաչաբալիզոդան 30 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Նա հայտարարել է, որ ՌԴ գրանցում ունի, բայց չի հիշում որտեղ:

Нет описания.

19-ամյա Մուհամադսաբիր Ֆայզովը դատարանի դահլիճ է տեղափոխվել անվասայլակով՝ շտապօգնության բժշկի ուղեկցությամբ, քանի որ ձերբակալության ժամանակ վիրավորվել է։ Նա ժամանակավորապես գործազուրկ է, իսկ մինչ ահաբեկչությունը վարսավիր էր աշխատում Իվանովոյում։

Нет описания.

Ահաբեկչության համար մեղադրվող չորսն էլ Տաջիկստանի քաղաքացի են։

Հիշեցնենք, որ Մոսվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։

Ահաբեկչությունից հետո ի հիշատակ զոհերի մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։