ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի Gridiron ակումբում ամենամյա ընթրիքի ժամանակ ելույթի ընթացքում կատակել է իր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հասցեին։
Բայդենի հայտարարությունը մեջբերում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահը շփվել է ավելի քան 650 հյուրի, այդ թվում՝ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի, Amazon-ի հիմնադիր և Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի և TikTok-ի գործադիր տնօրեն Զի Չյու Շոուի հետ։
«Մի թեկնածուն չափազանց ծեր է և մտավոր առումով անպիտան նախագահ լինելու համար, մյուսը ես եմ»,- ասել է 81-ամյա Բայդենը՝ նկատի ունենալով 77-ամյա Թրամփին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին:
Մի թեկնածուն չափազանց ծեր է և մտավոր առումով անպիտան նախագահ լինելու համար, մյուսը ես եմ. Բայդենը՝ Թրամփի մասին
Մանրամասներ
![Բայդեն Թրամփ](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-03/%D5%84%D5%AB%20%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D6%81%20%D5%AE%D5%A5%D6%80%20%D5%A7%20%D6%87%20%D5%B4%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%20%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D5%BE%20%D5%A1%D5%B6%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%B6%20%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%20%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%2C%20%D5%B4%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%A8%20%D5%A5%D5%BD%20%D5%A5%D5%B4.%20%D4%B2%D5%A1%D5%B5%D5%A4%D5%A5%D5%B6%D5%A8%D5%9D%20%D4%B9%D6%80%D5%A1%D5%B4%D6%83%D5%AB%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6.jpg?itok=OpZfbLAZ)
0Comments